-
16.10.2019|
10:28
Ռուսական ռազմական ոստիկանությունը սկսել է պարեկություն անել թուրքական ու սիրիական կառավարական ուժերի շփման գծում Մանբիջում ու հարակից շրջաններում, որ վերահսկում էր ԱՄՆ-ը իր դաշնակիցներով: Մանբիջում ԱՄՆ-ը 2 ռազմաբազա է թողել:
-
15.10.2019|
12:49
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր է ստորագրել Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու մասին` Սիրիա ներխուժման պատճառով, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն:
-
14.10.2019|
12:18
Երկուշաբթի սիրիական բանակը մտել է Ռաքքա նահանգի Տաբկա քաղաք, որը նախկինում վերահսկվում էր քրդերի կողմից, և շարժվում է դեպի հյուսիս, հայտնում է լիբանանյան al-Mayadeen հեռուստաալիքը:
-
14.10.2019|
12:01
Հոկտեմբերի 12-ին Տրոկադերո հրապարակում սիրիացի քրդերի աջակցության ակցիա է կազմակերպել Փարիզի Քրդական ինստիտուտը, որին միացել են փիլիսոփա Անրի Լևիի «Խաղի կանոններ» ասոցիացիան և Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը:
-
13.10.2019|
13:06
Հոկտեմբերի 11-ին ֆրանսիական մամուլի հիմնական թեման Էրդողանի ռազմական գործողությունն էր Սիրիայում:
-
12.10.2019|
19:03
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հերքել է տեղեկությունը, որ ամերիկացի զինվորականները հայտնվել են թուրքական հրետանու կրակի տակ:
-
12.10.2019|
18:52
ԱՄՆ-ն որոշել է լրացուցիչ 3000 զինվորական ուղարկել Սաուդյան Արաբիա՝ նավթային ենթակառուցվածքների պաշտպանությունն ամրապնդելու նպատակով՝ հայտնում է Ալ Ջազիրան:
-
12.10.2019|
18:42
Թուրքիայի ՊՆ-ն տեղեկացրել է. «Գիշերն անցկացված «Խաղաղության աղբյուր» գործողությունը ՝ Եփրատից արևելք, հաջողված էր: Օդային և ցամաքային գրոհներ են իրականացվել PKK / PYD-YPG ահաբեկչական խմբավորումների դիրքերի վրա: Ոչնչացված ահաբեկիչների ընդհանուր թիվը հասել է 415-ի»:
-
12.10.2019|
08:34
Հոկտեմբերի 11-ին Ֆրանսիայի եվրոպական գործերով պետական քարտուղար Ամելի դե Մոնշալենը France inter-ին հարցազրույցում ասաց, որ ԵՄ-ն քննարկելու է Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու հարցը:
-
11.10.2019|
12:16
Սիրիայի ԱԳՆ-ի պաշտոնական աղբյուրը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահի հայտարարությունները՝ «իբրև թե սիրիացի ժողովրդին և նրա իրավունքները պաշտպանելու ցանկության մասին», կարող են բխել միայն իրականությունից կտրված մարդուց: